«Լրագրողներն առանց սահմանների» ինֆորմացիայի ազատության համար պայքարող կազմակերպությունը նոր հետաքրքիր ֆոտոնախագիծ է պատրաստել: Նախագիծը կոչվում է «Great year for censorship»: Այնտեղ ընդգրկված են բոլոր այն «բռնապետերը», ովքեր տարվա ընթացքում խոչընդոտել են իրենց երկրում խոսքի ազատությանը:
Նրանց մեջ կան նաև այնպիսինները, ովքեր պատժել են ազատության սկզբունքին հետևող լրագրողներին, արժանանալով միջազգային հանրության բուռն քննադատությանը:
Հայաստանի 4 հարևան երկրներից երեքն ընդգրկված են ցուցակում: "Great year for censorship" նախագծում իր տեղն է զբաղեցնում նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ներկայացնենք ցուցակն ամբողջությամբ.
. Salman bin Abdelaziz Al Saud (Saudi Arabia),
. Isaias Afwerki (Eritrea),
. Ilham Aliyev (Azerbaijan),
. Abdel Fattah al-Sisi (Egypt),
. Prayuth Chan-ocha (Thailand),
. Recep Tayyip Erdoğan (Turkey),
. Kim Jong-Un (North Korea),
. Ali Khamenei (Iran),
. Nicolás Maduro (Venezuela),
. Pierre Nkurunziza (Burundi),
. Vladimir Putin (Russia)
. Xi Jinping (China).