Հասարակություն 

Պուտինի տասնյակ «վստահելի անձանցից» մնացել է միայն ուժայինների ոչ մեծ խումբ

Bloomberg-ը հաղորդում է,որ Ուկրաինայի իրավիճակը հանգեցրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «մտերիմ շրջանակի» սահմանափակմանը եւ վերջինից հարուստ գործարարների դուրս մղմանը: 

Տեղեկատվական գործակալության խոսքով՝ Պուտինի տասնյակ «վստահելի անձանցից» մնացել է միայն ուժայինների ոչ մեծ խումբ, որը սատարում է ուկրաինացի անջատողականներին: Նախագահի «մտերիմ շրջանակի» մեջ մտնում են Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրոշեւը, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Ներքին հետախուզության ծառայության տնօրեն Միխայիլ Ֆրադկովը եւ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

Պուտինը աճող թեականությամբ է վերաբերում այն մարդկանց, ովքեր իրենց կարողությամբ պարտական են նախագահի հետ մոտ կապերին եւ ովքեր զգալիորեն տուժել են Արեւմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներից: Միեւնույն ժամանակ, գործարարները, թեեւ հրապարակայնորեն չեն քննադատի նախագահի գործողությունները, այնուամենայնիվ, չեն ցանկանում կորցնել իրենց կապիտալը:

Պարաբերականի տվյալներով՝ 21 առավել կայացած ռուսների ընդհանուր կարողությունը կրճատվել է 61 մլրդ դոլարով, կամ քառորդ մասով:

Նույն շարքից