Հայաստան Քաղաքական 

Մենք այլընտրանք չունենք. Զարուհի Փոստանջյանը՝ Արցախը ճանաչելու նախագծի մասին

Այսօր՝ մայիսի 5-ին, այն բանից հետո, երբ կառավարությունը դրական եզրակացություն տվեց Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի ներկայացրած օրենքի նախագծին, Փոստանջյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց, որ հիմա արդեն հնարավորություն կլինի և հանձնաժողովների, և լիագումար նիստում տեսնել, թե պատգամավորներից ով ինչ դիրքորոշում ունի. «Կարծում եմ, որ այս պահին դիրքորոշումների փոփոխություն կա»:

Այն հարցին, թե նախագիծը հաջողության կհասնի արդյո՞ք, տիկին Փոստանջյանն ասաց, որ այլ ճանապարհը չկա. «Եթե ցանկանում ենք կանխել պատերազմական գործողությունները, ունենալ աջակիցներ, գործընկերներ ամբողջ աշխարհում, ապա ճանաչումն այլընտրանք չունի»:

Նույն շարքից