Հասարակություն Պատահարներ 

Դաժան ու ողբերգական ավտովթար. 27-ամյա վարորդը Volkswagen-ի մեջ կենդանի այրվել է

analitik.am

Մայիսի 4-ին ժամը 23.05-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.30-ին, մարվել՝ 00.00-ին: Պարզվել է, որ դեռևս չպարզված հանգամանքներում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 7–րդ կմ-ում «Ֆոլսվագեն» մակնիշի 30 UO 829 պետհամարանիշի (վարորդ Ս․ Ս.-ը 1989 թ․ ծնված) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից և գլխիվայր շրջվելով այրվել: Ինչի հետևանքով Ս․ Ս.-ը տեղում մահացել է։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի:

Նույն շարքից