Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

ԼՂՀ Օմբուդսմեն է նշանակվել Ռուբեն Մելիքյանը

analitik.am

Արցախի Ազգային ժողովն իր հերթական նիստում, այսօր՝ մայիսի 5-ին, ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում հաստատել է Հայաստանի Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանին:

Ավելի վաղ Ռուբեն Մելիքյանն ասել է, որ ստացել է ԼՂՀ ՄԻՊ պաշտոնում աշխատելու առաջարկություն և արդեն խորհրդարանում հանդիպել է ԱԺ խմբակցությունների հետ, պատրաստ է այդ պաշտոնում աշխատել:

«Վերջին շրջանում լեռնային Ղարաբաղի հետ ակտիվ աշխատել եմ, մայիսի 4-ին պատգամավորների հետ քննարկել ենք ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից իրականացված հարձակման և դրա հետևանքով առաջացած մարդու իրավունքներին վերաբերող շատ հարցեր», - ասել է նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

ԼՂՀ ԱԺ «Ազգային վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանությանն այս առնչությամբ նշել է. «Կարծում եմ, որ նրա պաշտոնավարումը աչքի կընկնի Արցախում իրավապաշտպան գործունեության ակտիվացմամբ: Հաջողություն եմ մաղթում նոր ՄԻՊ-ին, իսկ մեր հասարակությանը՝ նոր ազդակներ»:

Նույն շարքից