Գլխավոր Հասարակություն 

«Ազատություն Ջնդիին». եզդիների բողոքի ակցիային մասկացում է նաեւ Քյարամ Սլոյանի հայրը

analitik.am

Ազգությամբ եզդի գործարար, բարերար Ջնդի Ամարյանին ազատ արձակելու պահանջով այսօր՝ մայիսի 5-ին, եզդիական համայնքի մի քանի տասնյակ ներկայացուցիչներ գրավոր դիմումներ ներկայացրին նախագահական նստավայր, Կառավարություն և Գլխավոր դատախազություն:

«Մենք պահանջում ենք, որ մեր բարերարին ազատ արձակեն: Նրան չգիտես՝ ինչու ապրիլի 1-ից բանտարկել են «Նուբարաշենում»: Այսօր ժողովուրդը ոտքի է կանգնել և պահանջում է, որ նրան ազատ արձակեն: Պահանջում ենք արդարադատություն»,- լրագրողների հետ զրույցում ասաց շեյխ Տոսուն:

Եզդիական համայնքի ներկայացուցիչները մի շենքից մյուսը հասան երթով, վանկարկելով՝ «Ազատություն Ջնդիին»: Նրանք սկզբում եղան Նախագահական նստավայրի մոտ, ապա Կառավարության շենքի, որտեղից էլ շարժվեցին Գլխավոր դատախազություն:

Նշենք, որ ակցիային մանսակցում է նաև Արցախյան պատերզմում զոհված Քյարամ Սլոյանի հայրը:

Հիշեցնենք, որ Ջնդի Մահմադի Ամարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (շորթում), եւ 02.04.2016 թվականից նա գտնվում է անազատության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ Ջնդի Ամարյանի գործով եզդի համայնքը բաց նամակով դիմել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Նույն շարքից