Հասարակություն 

«Հանցավոր աշխարհի նախկին կարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ տեսնելով այդ զինվորին, ասաց՝ նա մարդասպան չէ»

Այսօր  սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը լրագրողների հետ հանդիպան ժամանակ ասաց. «Մենք հետամուտ եղանք կոնտենտ անալիզ անել Ռուսաստանի արձագանքը ԶԼՄ-ներում ու նկատեցինք, որ այն շատ դանդաղ էր, ասես, վերևից սպասում էին մի ազդակի՝ ի՞նչպես մեկնաբանեն, ի՞նչ մեկնաբանեն:  Բոլոր դեպքերում դա զուսպ էր հակահայկական, կամ հակառուսական, կամ ռուսաասիական երանգներ չկային. բավականին սառնասիրտ, ոնց որ թե դա մի սովորական հանցագործություն է:  Շարժառիթներն են մնում մեզ համար անհասկանալի և տարբեր տարբեր մեկնաբանությունների տեղ են տալիս»:  



Սոցիոլոգն այսօր խոսեց Գյումրու դեպքերից հետո հայ-ռուսական հարաբերությունների վաղվա մասին: Նրա կարծիքով՝ հիմա ամենևին էլ չեն վատթարանա մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ: «Նման միջադեպերն այնքանով են վնասակար, որ հիմա մի բան կասեմ, որ կարող է տեղին չի այժմ, բայց ասում են՝ կանխատեսողը սովորում է ուրիշի սխալի վրա, իսկ իրատեսը սեփականի վրա, հիմարը, նույնիսկ, սեփական սխալի վրա չի կարողանում սովորել:



Մենք պետք է սխալների վրա դասեր քաղենք ու կանխատեսենք՝ հնարավոր նման դեպքերի առաջացման պատճառները չեզոքացնենք, որ մեր հարաբերությունները լինեն լրիվ հստակ,- ասում է Ա. Ադիբեկյանը՝ հավելոլով,- Իմ գործընկեր Գեորգի Կուլառովը, ինձ նամակ գրեց ու ասաց, որ սատանիստների հետք կա, հնարավոր է՝ աղանդավոր է, քանի որ սպանության ձեռագիրը նման է սատանիստական աղանդի գործողությունների: Մի այլ անձ՝ հանցավոր աշխարհի նախկին կարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ տեսնելով այդ զինվորին, ասաց՝ նա մարդասպան չէ, քանի որ նա շատ մարդասպաններ է տեսել, ու նա նման տպավորություն չի թողնում: Երևի՝ մեղքն ուզում են գցել նրա վրա, և նա չի կարողանում ինքն իրեն պաշտպանել: Հիմա տարբեր վարկածներ կան՝ ի՞նքն է արել, թե՞ ոչ, բայց ընտանիքը չկա ու դրա չլինելու պատճառը ռուսական ռազմահենակետի առկայությունն է Հայաստանում, և քանի որ այնտեղ զինված մարդիկ են, ու տարբեր հարաբերություններ կան, միշտ էլ կարող են այդ հանցավոր փոխհարաբերությունները դուրս գան այդ ռազմական գոտուց և անդրադառնան բնակչության կացության վրա»:



Սկզբնաղբյուր ` 168.am

Նույն շարքից