Հասարակություն Պատահարներ 

Ահազանգերի հետքով մեկնած ոստիկանները զենք-զինամթերք են հայտնաբերել

analitik.am

Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 2-ին, ժամը 20.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Դավիթաշենի գերեզմաններում գտնվող ցայտաղբյուրի մոտ զինամթերք է թողնում:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է պոլիէթիլային տոպրակ, որի մեջ եղել է տարբեր տրամաչափի 98 փամփուշտ, 4 դատարկ փամփշտատուփ, «ՌԳԴ-5» տիպի նռնակ` պայթուցիչով:

Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:

Կատարվում է հետաքննություն:

***

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 2-ին, ժամը 21.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Չարբախի հրշեջ ջոկատի հարևանությամբ, գնացքի գծերի մոտ զինամթերք է թողնում:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է «ՌԳԴ» տիպի նռնակ` պայթուցիչով, և լուսարձակող պայթուցիչ:

Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:

Կատարվում է հետաքննություն:

***

Մայիսի 2-ին, ժամը 21.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի հարևանությամբ գտնվող այգում` շատրվանների մոտ, զենք-զինամթերք է թողնում:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պոլիէթիլային երկու տոպրակ, որոնցից մեկի մեջ եղել է առանց գործարանային համարի մեկփողանի, կարճեցված փողով, «Իժ-18» տիպի որսորդական, ողորկափող հրացան, մյուսի մեջ` նռնակ, նռնակի պայթուցիչ,  5,45 մմ տրամաչափի 243 փամփուշտ:

Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:

Կատարվում է հետաքննություն:

***

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 2-ին, ժամը 11.38-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ  զենք-զինամթերք ունի, թողնում է Արամի փողոցի թիվ 1 շենքի հարևանությամբ գտնվող աղբամանների մոտ:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից թղթե պարկի մեջ հայտնաբերել է ինքնաշեն ատրճանակ և տարբեր տրամաչափի 38 փամփուշտ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Կենտրոնականի բաժին:

***

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 3-ին, ժամը 11.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ «Սուրբ Սարգիս» եկեղեցու հարևանությամբ` աղբամանների մոտ, զենք-զինամթերք է թողնում:

Մեկնած օպերատիվ խումբը Իսրայելյան փողոցի թիվ 21 շենքի հետնամասում գտնվող աղբամանների մոտ հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա էր տարբեր տեսակի և տրամաչափի 94 փամփուշտ, հրացանի 3 փամփշտատուփ, որոնցից մեկը լիցքավորված 30 փամփուշտով, զինվորական 1 հակագազ և հակատանկային ականի 9 պայթուցիչ:

Նշանակվել է փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն:

***

Մայիսի 3-ին, ժամը 13.35-ին, ՀՀ ԱԻՆ Շիրակի մարզային վարչության «911» ծառայությունից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ Բուլվարային թաղամասում գտնվող նախկին զորամասի հարակից տարածքում ականներ կան:

Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է հակատանկային ականի նմանվող 3 առարկա և հայտարարել, որ հատնաբերված ականներն ուսումնական են:

Նշանակվել է պայթունատեխնիկական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն:

- See more at: http://www.police.am/news/view/%D5%A1%D5%B0%D5%A1%D5%A6%D5%A1%D5%B6%D5%A3%D5%A5%D6%80%D5%AB_050516.html#sthash.zsEnZc5F.dpuf

Նույն շարքից