Հասարակություն Պատահարներ 

Պորտուգալիայում սելֆիի սիրահարը ջարդել է թագավորի 126-ամյա արձանը

analitik.am

Նախօրեին Պորտուգալիայում հետաքրքրաշարժ դեպք է տեղի ունեցել: Տղամարդը փորձել է սելֆի անել XVI դարի պորտուգալական արքայի հինավուրց արձանի հետ, սակայն նկարելու ընթացքում պատահաբար ջարդել է ճարտարապետական հուշարձանը:

Լիսաբոնի` այն քաղաքի ոստիկանությունում, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, պատմել են, որ լուսանկարվելու համար տղամարդը բարձրացել է Սեբաստիան I թագավորի արձանին, որը գտնվում է Ռոսիու երկաթուղային կայարանում, ինչի հետևանքով ջարդել է այն, հայտնում է Informing-ը:

Չնայած բավականին ուշ ժամին (մոտ կեսգիշերին) ոստիկանները ձերբակալել են սելֆիի սիրահարին և տեղամաս են տարել: Շուտով տղամարդը դատարանի առաջ կկանգնի:

Արժե նշել, որ Սեբաստիան I-ի արձանը պատրաստվել էր 1890-ին եւ պատմական հուշարձան էր, որը պահպանվում էր պետության կողմից:

Նույն շարքից