Միջազգային Հասարակություն 

Գերմանիանյից Ռուսաստան արտահանման ծավալները կրճատվել են 6 միլիարդ եվրոյով

Ինչպես տեղեկացնում է  Rheinische Post   պարբերականը, 2014թ-ից Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների արդյունքում Գերմանիայից Ռուսաստան արտահանման ծավալները նվազել են 6 միլիարդ եվրոյով:

Այդ մասին հայտնել է Գերմանիայի տնտեսության արեւելյան կոմիտեի ներկայացուցիչ Էկխարդ Կորդեսը, նշելով որ Ռուսաստան ներկրվող ապրանքների ծավալը վերջին ամիսներին նվազում է, իսկ ներկա տարում իրավիճակը ավելի քան կսրվի, ուստի անհրաժեշտ է գտնել ուկրաինական ճգնաժամի հաղթահարման քաղաքական ուղիներ:

 

Նրա խոսքերով, ուկրաինական հակամարտության համար վճարում են եվրոպական երկրները, այն դեպքում, երբ գնալով մեծանում են ասիական ու լատինական Ամերիկայի երկրների ապրանքաշրջանառության ծավալները Ռուսաստանի հետ, նույնիսկ ԱՄՆ-ի արտահանումն է ավելացել 1 տոկոսով:

Նրա կարծիքով, գերմանանական արտադրանքի արտահանումը Ռուսաստանում ապահողում է 300 հազար աշխատատեղ, իսկ վատագույն դեպքում կրճատման տակ կհայտնվեն 60 հազարը:

Վերջում նա ավելացրել է, որ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներն արդյունավետ միջոց չեն խնդիրը կարգավորելու առումով, ուստի անհրաժեշտ է ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացումն, երկխոսության ու ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված նպատակային մոտեցումների ցուցաբերումը:

 

 

Նույն շարքից