Հայաստան Քաղաքական գլխավոր 

Մոսկվան արձագանքում է ՀՀ Կառավարության կողմից Արցախի Հանրապետության ճանաչելու մասին նախագծի ընդունմանը

Մոսկվան հույս ունի, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը զերծ կմնան քայլերից, որոնք կարող են խախտել առանց այդ էլ փխրուն խաղաղությունը, նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ո՛չ, դա չի՛ քննարկվել Մոսկվայի հետ: Մենք շատ ուշադիր հետևում ենք այն որոշումներին, որոնք կայացվում են այս հարցում: Ա՛նկասկած, մենք նախկինի նման հույս ունենք, որ հակամարտության կողմերը զերծ կմնան քայլերից, որոնք կարող են խախտել փխրուն խաղաղությունը և կհանգեցնի Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրմանը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե Մոսկվայի հետ քննարկվե՞լ է արդյոք Արցախի Հանրապետության ճանաչման մասին օրենքի նախագիծը:

Նույն շարքից