Միջազգային Հասարակություն 

Մեդվեդեւը կմասնակցի Սաուդյան թագավորի մահվան սգո արարողությանը

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ժամանել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադ՝ մասնակցելու Սաուդյան միապետ Աբդալայի մահվան կապակցությամբ կազմակերպված սգո արարողությանը:

Ռուսական պատվիրակությունում ընդգրկված են նաեւ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովիկովն ու փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը: Նախօրեին մահացած 91-ամյա Աբդալա թագավորը հուղարկավորվել էր Էր-Ռիադում գտնվող թագավորական դամբարանում:

Այսօր Սաուդյան Արաբիայում շարունակվում է սգո արարողությունն, որին մասնակցում են մի շարք երկրների միապետներ ու ղեկավարներ: Մասնավորապես արդեն Էր-Ռիադ են ժամանել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 5-րդը:

 

 

Նույն շարքից