Հայաստան Քաղաքական 

ԵՄ-ն հույս ունի, որ ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունները կշարունակվեն

ԵՄ-ն հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղ բանակցությունները կշարունակվեն: Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանում ԵՄ նախագահության ղեկավար Մալենա Մարդը:

«Մենք հետևում ենք իրադարձությունների զարգացմանը: ԵՄ արտաքին գործերով ու անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին արդեն հայտարարել է, որ ստատուս քվոն անկայուն է: Մենք հույս ունենք, որ կշարունակվեն հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ»,- ասել է Մարդը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Նույն շարքից