Գլխավոր Հայաստան Հասարակություն Քաղաքականություն 

Ի՞նչ փուլում է զոհված զինծառայողների ընտանիքների համար կայուն եկամուտի աղբյուր ստեղծելու նախագիծը

analitik.am

Այսօր՝ մայիսի 5-ին, ՀՀ կառավարության նիստից հետո Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե ինչ փուլում է գտնվում զոհված զինծառայողների ընտանիքների համար կայուն եկամուտի աղբյուր ստեղծելու նախագիծը, ասաց, որ նախագիծը գտնվում է ներքին շրջանառության մեջ, ուղարկված է այն կառույցներ, որոնք պետք է մասնակցության ունենան այս գործում.

«Կարծում եմ՝ 10 օրվա ընթացքում քննարկումները կամփոփենք, նախագիծը կհրապարակենք, և այն հասանելի կլինի բոլորի համար, իսկ դրանից հետո կսկսենք համապատասխան աշխատանքները»:

Նախարարը հավելեց, որ գործում ներգրավվելու են այլ կառույցներ ևս՝ Պաշտպանության նախարարությունը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և այլն: Ըստ Մինայանի՝ դա անհրաժեշտ է, որպեսզի հնարավոր լինի այդ ընտանիքների համար եկամուտի կայուն ու երկարաժամկետ աղբյուր ստեղծել:

Նույն շարքից