Այսօր՝ մայիսի 5-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչու է հոսանքն ընդամենը 3 դրամով էժանանում, ասաց, որ գործընթաց է գնում և կոչ արեց սպասել մինչև դրա ավարտը, որից հետո հնարավոր կլինի զրուցել այս թեմայի շուրջ:
Այն դիտարկմանը, որ նախագահն ասել է, թե պետք է խոսել մարդկանց հետ, Յոլյանն ասաց, որ ողջունում է դա ու կողմ է ժողովրդի հետ խոսելուն ու բացատրելուն, բայց այս պահին գործընթաց է գնում, իսկ զրուցելու հնարավորություն կլինի վերջնական որոշումից հետո: