Հասարակություն 

Պանիր, Փղոսկր, Պանդա. հայտնի են դարձել 2013թ. ԱՄՆ-ում ամենատարօրինակ մանկական անունները

analitik.am

Ամերիկյան BabyCenter ինտերնետ-պորտալը հրապարակել է ամենատարօրինակ անունների ցանկը, որով այս տարի ծնողները կոչել են իրենց զավակներին։

 

Ինչպես հայտնում է Взгляд-ը, արական սեռի անունների ցանկում են հայտնվել Պանիր, Պանդա, Փոթորիկ, Եգիպտոս, Հրթիռ, Լեգենդ, Փղոսկր, Շերլոք Հոլմս անունները։

 

Մինչդեռ կանացի անունների ցուցակում ներառված են Կիվի, Ծաղիկ, Կակաչ, Հավերժություն և Էլեկտրա անունները։ Գտնվել են նաև այնպիսի ծնողներ, ովքեր իրենց դստերն անվանել են Ռիգլի ՝ Wrigley’s մաստակի պատվին։

 

Սակայն սա առաջին տարին չէ, երբ ամերիկացի ծնողներն իրենց երեխաներին արտասովոր անուններով են կոչում։ Օրինակ՝ անցած տարի Միացյալ Նահանգներում լույս աշխարհ է եկել 2 Հոթ Դոգ, 2 Սուպերմեն, 3 Արմունկ ու 3 Սունկ։

 

Իսկ ինչ վերաբերում է «նորմալ» անուններին, ապա այս տարվա տվյալների համաձայն՝ աղջիկների շրջանում առավել տարածված են Սոֆյա, Օլիվիա, Իզաբելա և Միա անունները։ Իսկ տղաների շրջանում՝ Ջեքսոն, Էյդեն, Լիեմ, Լուկաս և Նոա անունները։

Նույն շարքից