Իրանի Հեղափոխության պահապանների էլիտար կորպուսի փոխհրամանատար Հոսեյն Սալամին նախազգուշացրել է, որ իշխանություններն ԱՄՆ-ի համար կփակեն ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը, եթե Միացյալ Նահանգներն ու նրա դաշնակիցները շարունակեն սպառնալ Թեհրանին:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, պաշտոնյան այս մասին ասել է պետական հեռուստատեսությամբ:
«Եթե ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները սպառնան մեզ ու ուզենան անցնել Հորմուզի նեղուցով, ապա մենք դա նրանց թույլ չենք տա»,-ասել է փոխհրամանատարը` չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ սպառնալիքի մասին է խոսքը:
Վերլուծելով այս հայտարարությունը` միջազգային քաղաքագետները նշել են, որ այսպիսով՝ Սալամին ԱՄՆ-ին է փոխանցել երկրի իշխանությունների դժգոհությունն ինչ-որ հարցերի շուրջ, որոնց մասին հանրությունը տեղյակ չէ:
Աղբյուրը նկատում է, որ օրական տասնյակ նավթային տանկերներ ընդունող ու ուղարկող Հորմուզի նեղուցը լուրջ խաղաթուղթ է Իրանի ձեռքում, որի փակմամբ նա ամեն անգամ սպառնում է Արևմուտքին: