Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, նկատի ունենալով, որ Ադրբեջանը մշտապես կեղծ տեղեկատվություն է տրամադրում միջազգային հանրությանն ու իր հասարակությանը, իր իսկ դիվերսիաների արդյունքում սեփական կորուստների վերաբերյալ, ֆեյսբուքյան իր գրառման մեջ հեգնանքով նկատել է.
«Կարծում ենք ադրբեջանական բանակի այսօրվա միայն ցերեկային կորուստների քանակից ելնելով իսկը ժամանակն է, որ նրանք ինտերնետը արգելափակեն»: Հետգրության մեջ նա ավելացրել է, որ իր այս խոսքերն ուղված են միայն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը:
«Նկատի առնելով իր կրած կորուստների մեծ թիվը` Ադրբեջանը փորձում է ամեն կերպ քողարկել դրանք` երբեմն զավեշտի հասնող սցենարներ հորինելով: Հորդորում ենք լրատվամիջոցների ներկայացուցիչներին զգույշ լինել եւ չտրվել այդ ապատեղեկացնող սադրանքներին: Մենք կշարունակենք պարբերաբար ձեզ տրամադրել իրավիճակի մասին հստակ եւ ճշգրիտ տեղեկատվություն»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը