«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցներն այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին անցկացնում՝ պահանջելով գործարանի վերագործարկում:
«Ուզում ենք, որ «Նաիրիտը» վերագործարկվի, որ աշխատանք ունենանք, բայց տեսնում ենք, որ գործարանը դեպի փակուղի են տանում, չեն ուզում գործարանն աշխատացնել, ավելին, տեղեկություններ ունենք, որ մինչև հուլիս ևս 400 հոգու աշխատանքից կազատեն»,- ասել է «Նաիրիտ»-ի նախկին աշխատակից Տիգրան Մինասյանը:
Ցուցարաների խոսքով, իրենք Կառավարության դիմացից պատրաստվում են գնալ Էկոնոմիկայի նախարարություն, քանի որ, ըստ նրանց, դեռևս պատգամավոր եղած ժամանակ, ինչպես նաև դրանից հետո Արծվիկ Մինասյանն ասել է, թե ջանք ու եռանդ չի խնայի, որ «Նաիրիտը» գործարկվի: