Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Կառավարությունը հավանություն է տվել Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին ՀՀ օրինագծի վերաբերյալ եզրակացությանը

analitik.am

Այսօր՝ մայիսի 5-ին, Կառավարությունը հավանություն է տվել ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությանը, որը ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Գործադիրի եզրակացության համաձայն՝ «ՀՀ Կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կառավարությունը դրական եզրակացություն է տվել Արցախի Հանրապետությունը ճանաչելու օրենքի նախագծին:

Նույն շարքից