Ընդառաջելով Արաբական Միացյալ Էմիրությունների և Քաթարի թեմի կաթողիկոսական փոխանորդ Հոգշ. Տ. Մեսրոպ Վրդ. Սարգիսյանին և Ազգային Իշխանության հրավերին, այսօր՝ մայիսի 5-ի առավոտյան, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն մեկնել է ԱՄԷ։
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանից հայտնում են, որ այցելության ընթացքում Վեհափառ Հայրապետն Աբու Դաբիի Սուրբ Նահատակաց և Շարժայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներում իր պատգամն է ուղղելու հայ ժողովրդի զավակներին:
Այցելության ընթացքում Արամ Ա կաթողիկոսը հանդիպումներ կունենա թեմական մարմինների, ինչպես նաև պետական պատասխանատուների հետ: