Հասարակություն 

Քաղաքագետ. Ուկրաինական հակամարտությունը շահեկան է ՆԱՏՕ-ին

analitik.am

Ինչպես հաղորդում է Russian.rt.com լրատվական կայքը, Չնայած այն հանգամանքին, որ ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն ու միջազգային մյուս կազմակերպությունները հանդես են գալիս մինսկյան համաձայնագրերի պահպանման կոչերով, արեւելյան Ուկրաինայում շարունակվում են ռազմական գործողությունները:

Այդ մասին RT հեռուստաընկերությանը տրված հարցազրույցում հայտնել է Փարզի հետազոտական ծրագրերի ինստիտուտի տնօրեն Ջոն Լաֆլենդը, նշելով որ Ուկրաինայում ընթացող պատերազմը շահեկան է միայն Կիեւին ու ՆԱՏՕ-ին:

Մասնավորապես նա ասել է, որ ուկրաինական կողմը խաղաղություն չի ցանկանում, քանի որ ձգտում է հակամարտությունը լուծել պատերազմի միջոցով:

Նա նշել է, որ խաղաղության հաստատումը հնարավոր է բարենորոգումների անցկացման, ինչպես նաեւ Կիեւի կողմից Դոնեցկի ու Լուգանսկի հանրապետությունների ինքնավարության ճանաչման, ստատուս-քվոյի հաստատման պարագայում, մինչդեռ կիեւը դա չի ցանկանում՝ ձգտելով ամեն գնով քաղաքական ու ռազմական վերահսկողություն հաստատել վերոհիշյալ տարածքներում:

Նրա կարծիքով, միանգամայն անհիմն են Կիեւի պնդումներն այն մասին, որ Ռուսաստանը ռազմական տեխնիկա ու զինամթերք է տրամադրում աշխարհազորայիններին, քանի որ ժամանակակից տեխնոլոգիաների պայմաններում, արբանյակների միջոցով դա կարելի էր շատ հեշտությամբ պարզել, այնինչ ուկրաինական կողմն ու նրա արեւմտյան հովանավորողներն որեւէ փաստ դեռ չեն ներկայացրել:

Վերջում նա ավելացրել է, խաղաքարտին դրված է ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի ապագան, ուստի հյուսիսատլանտյան դաշինքին անհրաժեշտ են նման հակամարտություններն, որպեսզի աշխարհին ներկայանա Ուկրաինային Ռուսաստանի ագրեսիայից պաշտպանող խաղաղարարի դերում:

 

 

 

 

Նույն շարքից