Հասարակություն 

Պետդուման վավերացրել է Աբխազիայի հետ դաշնակցային պայմանագիրը

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Պետդուման վավերացրել է Ռուսաստանի ու Աբխազիայի միջեւ դաշնակցային ու ստրատեգիական համագործակցության մասին պայմանագիրը:

 Վերոհիշյալ պայմանագրով զարգանում են դեռեւս 2008թ.-ին կնքված բարեկամության, համագործակցության ու փոխօգնության համաձայնագրի դրույթները:

 Ինչպես հայտնել է Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը, պայմանագրի շնորհիվ Ռուսաստանի ու Աբխազիայի հարաբերությունները թեւակոխում են նոր փուլ:

Մաժամանակ նա հայտնել է, որ պայմանագիրը հնարավորություն է ընձեռում Աբխազիայի տարածքում միասնական պաշտպանական համակարգի ու զինված ուժերի կազմավորման համար:

Հիշեցնենք, որ պայմանագիրը ստորագրվել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջինբայի կողմից դեռեւս 2014թ-ի հոկտեմբերի 24-ին:

 

Նույն շարքից