Միջազգային Քաղաքական 

Իրանը մտադիր է մեծացնել Սիրիայում իր ռազմական մասնագետների թիվը. ԱԳՆ

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի փոխարտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլահիանը հայտարարել է, որ Իրանը մտադիր է մեծացնել Սիրիայում իր ռազմական մասնագետների թիվը:

Ընդգծվում է, որ նման նախաձեռնությունը կապված է ահաբեկչության դեմ պայքարի ակտիվացման հետ:

«Սիրիական բանակի կողմից ու Ռուսաստանի աջակցությամբ իրականացվող մեծ ծավալի գործողություններին համապատասխան՝ Իրանը սկսել է մեծացնել Սիրիայում իր ռազմական խորհրդատուների ու մասնագետների թիվը: Նրանք կմնան Սիրիայում, քանի դեռ այդ մասին խնդրում է Դամասկոսը»,- հայտարարել է Աբդոլահիանը:

Նույն շարքից