Հասարակություն 

ՄԱԿ-ի տվյալներով Դոնբասից հեռացել է 1,5 խաղաղ բնակիչ

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, ՄԱԿ-ի կատրված հաշվումների արդյունքում Դոնբասից հեռացել է 1,5 միլիոն քաղաքացի:

 

ՄԱԿ-ի զեկույցի համաձայն, նրանցից շուրջ 600 հազարը լքել է Ուկրաինայի տերիտորիան: 2015թ.-ի հունվարի 21-ի դրությամբ Ուկրաինայի սոցապ նախարարությունում գրանցված են Դոնբասից հեռացած ավելի քան 921 հազար բնակիչներ, իսկ ավելի քան 600 հազարը հիմնականում գաղթել են Ռուսաստան:

Վերջին օրերին Դոնբասում վերսկսված մարտերի հետեւանքով գնալով աճում է գաղթականների թիվը, գրեթե ամեն օր գրանցվում են զոհեր խաղաղ բնակչության շրջանում, քայքայվում է տարածաշրջանի տնտեսությունն ու ինֆոստրուկտուրան, ավելանում հումանիտար օգնության պահանջարկը:

Նույն շարքից