Հասարակություն 

Դոնեցկի աշխարհազորայինները մեկնաբանել են իրեն հարձակումը

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավարության նեկայացուցիչները ներկայացրել են իրենց հարձակողական գործողությունների դրդապատճառները, նշելով, որ դա ուկրաինական իշխանությունների ագրեսիվ նկրտումները կասեցնելու նպատակ է հետապնդում:

Նրանց պնդմամբ, աշխարհազորայիններն անցել են հակահարձակման այն բանից հետո, երբ ուկրաինական զորքերն օրեր շարունակ հրետակոծության տակ էին պահում Դոնբասի քաղաքների ու բնակավայրերի խաղաղ բնակչությանը, ուստի իրենց պատասխան գործողությունները հետապնդում է մեկ նպատակ՝ ստիպել ուկրաինացի զինվորականներին ետ քաշել իրենց զրահատեխնիկան ու հրետանին:

Նրանք նշել են, որ կստիպեն հակառակորդին ետ քաշվել այնքան, որտեղից նրանց հրետանին ի վիճակի չի լինի հրետակոծել խաղաղ բնակչությանը:

 

 

 

Նույն շարքից