Հասարակություն 

ԻՊ գրոհայինների կողմից գերված ճապոնացի պատանդները ողջ են

analitik.am

«Իսլամական պետություն» խմբավորման զինյալների կողմից պատանդ վերցված Ճապոնիայի երկու քաղաքացիները ողջ են, հաղորդում է «Լենտա.ռու»-ն՝ վկայակոչելով ճապոնական Kyodo գործակալությանը:

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ԻՊ-ի զինյալները ճապոնական կառավարության հասցեին ուղղված պատանդներին սպանելու սպառնալիքներով նոր ուղերձ էին հրապարակել: Դա տեղի է ունեցել պատանդների համար 200 մլն դոլարի չափով փրկագին վճարելու պահանջի վերջնաժամկետը լրանալուց հետո:

Հունվարի 22-ին Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել էր, որ Տոկիոն ԻՊ-ի զինյալների կողմից առեւանգված երկրի քաղաքացիների համար փրկագին չի վճարի:

Հունվարի 20-ին ահաբեկիչները հանդես էին եկել տեսաուղերձով, որտեղ հաղորդել էին, որ պատանդ են վերցրել Ճապոնիայի երկու քաղաքացու: Զինյալները նաեւ հայտնել էին պատանդների անունները՝ Կենձի Գոտո Ձեգո եւ Հարունա Յուկավա:

 

 

Նույն շարքից