Հասարակություն Միջազգային 

Իտալիայում նեոֆաշիստները հարձակվել են երիտասարդական ցույցի վրա

analitik.am

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Իտալիայի Լոմբարդիա մարզի Կրեմոնա քաղաքում տեղի են ունեցել փողոցային մասսայական ընդհարումներ: Այդ մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը, նշելով որ ընդհարումների հետեւանքով կան վիրավորներ, որնց թվում՝ երեք իրավապահներ, որոնք փորձել են կայունացնել իրավիճակը:

Քաղաքի պատմական մասում երիտասարդական կազմակերպություններն իրականացրել են ցույց՝ ի պաշտպանություն Դեմոկրատական կենտրոնի ներկայացուցիչ Էմիլիո Վիզիգալիի, որն ավելի վաղ ենթարկվել էր բռնությունների:

Ցուցարարները կոչ են արել հայտնաբերել ու դադարեցնել երկրում գոյություն ունեցող բոլոր նեոֆաշիստական խմբակները:

Երթի ընթացքում նրանց վրա են հարձակվել տասնյակ նեոֆաշիստներ, ինչի արդյունքուն սկսվել է ծեծկռտուք, որին միջամտել են ոստիկանական ուժերն ու կարաբինեիրները:

Խժդժությունները կանխելու նպատակով ոստիկանությունը նրանց դեմ արցունքաբեր գազ է կիրառել, արդյունքում տուժել են 3 իրավապահներ:

Հիշեցնենք, որ Իտալիայում գործող «Պաունդայի տուն» նեոֆաշիստական ակումբը ստեղծվել է 2003թ.-ին՝ ամերկյան բանաստեղծ ու Մուսոլինիի գաղափարների ջերմ պաշտպան Էրզե Պաունդայի պատվին:

 

Նույն շարքից