Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Գերմանիայի իշխանությունները դադարեցրել են զինատեսակների արտահանումը Սաուդյան Արաբիա:
Որոշումը կայացվել է նախարարների կաբինետի նիստում, որին մասնակցել է նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Նման որոշման պատճառ է հանդիսացել Մերձավոր Արեւելքում տիրող անկայուն իրավիճակը: Գերմանիայի իշխանությունները մտահոգություն են հայտնել, որ վերջիվերջո զենքը հնարավոր է հայտնվի տարածաշրջանում գործող ահաբեկիչների ձեռքում:
Հիշեցնենք, որ 2013թ.-ին ֆեդերատիվ կառավարությունը համաձայնագիր էր կնքել Սաուդյան Արաբիա 360 միլիոն եվրոյի զինատեսակներ արտահանելու մասին: Շրջանառվող լուրերի համաձայն, Սաուդյան Արաբիան ցանկություն էր հայտնել Բեռլինից գնել նաեւ 2,5 միլիարդ եվրո արժողությամբ 5 սուզանավեր:
Գերմանիան զենքի ու զինամթերկի առաքմամբ գրավում է երրորդ տեղը՝ Ռուսաստանից ու ԱՄՆ-ից հետո, սակայն Գերմանիայում անցկացված հարցումների համաձայն բնակչության 78 տոկոսը դեմ է Սաուդյան Արաբիա զենք մատակարարելու Բեռլինի գործողություններին: