Գլխավոր Հասարակություն 

Ծնվել է Թալիշում զոհված Հրաչի առաջնեկը

analitik.am

Շիրակի մարզի Ախուրյան գյուղի Ախուրյանի Մոր ու մանկան հիվանդանոցում այսօր՝ մայիսի 6-ին, ծնվել է Թալիշում ապրիլի 3-ին զոհված Հրաչ Գալստյանի և Անուշ Օհանյանի դուստրը, հաղորդում է Artsakh.press-ը:

Հիվանդանոցից մեզ տեղեկացրին, որ ծննդաբերությունը նորմալ է ընթացել, մնայրիկն ու բալիկը հիվանդանոցում են մնալու մինչև մայիսի 12-ը. «Երեխային անվանել են Անահիտ՝ հոր ցանկությամբ, երեխան ժամկետից 10 օր շուտ է ծնվել՝ նրա լույս աշխարհ գալուն սպասում էին մայիսի 17-ին»:

Նույն շարքից