Ինչպես հաղորդում է INTERFAX.RU գործակալությունը, Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ղեկավարություն պատրաստ է վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ միայն Ուկրաինայի իշխանությունների կողմից հակամարտության դադարեցման կոնկրետ քայլերի դեպքում:
Լուգանսկի ղեկավարությունը նշել է, որ բանակցությունների շարունակման համար Ուկրաինան որոշակի քայլեր պետք է ձեռնարկի, իսկ քանի դեռ ուկրաինական ուժայինները ռմբակոծում են խաղաղ բնակչությանն ու բնակավայրերը ու ձգտում կատարվածի ողջ պատասխանատվությունը բարդել իրենց վրա, ապա բանակցությունների մասին խոսք լինել չի կարող:
Միաժամանակ նրանք Կիեւին մեղադրել են Մարիուպոլի ու Ստախանով քաղաքների հրետակոծության մեջ՝ ավելացնելով, որ Ուկրաինայի անվտանգության խորհուրդն ընդունել է մի շարք այնպիսի որոշումներ, որոնք փաստացի նշանակում են երկրում պատերազմական իրավիճակ հայտարարելու մասին: