Եվրամիությունում միասնական հասարակական կարծիք չկա: Նման հայտարարությամբ հանդես է եկել Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:
«Մենք մեծացող տարբերություն ենք տեսնում եվրոպական քաղաքականությունների և հասարակական կարծիքի մեջև: Ցավոք եվրոպական հասարակական կարծիք չկա: Այն, նախկինի նման բաժանված է ազգային կատեգորիաների»,- Յունկերի խոսքերն է մեջբերում Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը:
Նրա կարծիքով, դրա պատճառն այն է, որ իրենք Եվրոպային մասին չեն խոսում այնպես, ինչպես պետք է. «Նույնիսկ մենք, երբ անհրաժեշտություն է լինում բացատրել այս կամ այն որոշման հիմքերը, դա անում ենք ելնելով ազգային ռեֆլեքսներից և արձագանքից»:
Ավելի վաղ Յունկերը հայտարարել էր, որ միգրացիոն ճգնաժամը ճգնաժամ է բերում նաև ԵՄ անդամ երկրների միջև գոյություն ունեցող հանդուրժողականության հարցում: