Վերջերս 23-ամյա Դմիտրի Կոժուխովն, ով հայտնի է ամբողջ Ռուսաստանում Ալինա Դեվիս անունով, ամուսնացավ իր ընտրայլի՝ Էլիսոն Բրուկսի հետ: Եթե Դուք կասկածում եք, որ լուսանկարում կա արական սեռի ներկայացուցիչ, վստահեցնում ենք, որ հաստատ կա, քանի որ նրանց միասեռ ամուսնությունը գրանցվել է, իսկ ինչպես հայտնի է, Ռուսաստանում այսպիսի ամուսնությունները շուտով կարգելվեն:

Լուսանկարում, թվում է՝ կա երկու հարսանացու, սակայն նրանցից մեկը ամուսինն է՝ Ալինա Դեվիսը, ով Դմիտրի Կոժուխովն է:
Զույգը ամուսնության գրանցման ժամանակ ոչ մի խնդիր չի ունեցել, սակայն, երբ հայտնի է դարձել, որ երկուսն էլ հարսանիքին ներկայանալու են հարսի զգեստով, սկսվել է խառնաշփոթը:
Նրանց զգուշացվել էր, որ թույլ չեն տա ներկայանալ ԶԱԳՍ այդպիսի տեսքով, սակայն, քանի որ օրենքով չի արգելվում, ԶԱԳՍ-ի աշխատակիցները ոչ մի բան չեն կարողացել անել: