Քաղաքական Միջազգային 

Բրիտանացիների համար առանց ԵՄ-ի ավելի լավ կլինի. Թրամփ

ԱՄՆ նախագահական աթոռի համար պայքարող Հանրապետական Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ Մեծ Բրիտանիայի համար ավելի լավ կլինի, եթե դուրս գա Եվրամիությունից:

Նրա խոսքերով, հենց ԵՄ-ն է մեղավոր, որ առաջացավ միգրացիոն ճգնաժամը, որի հետ էլ բախվում են արևմտյան երկրները:

«Ես կարծում եմ, որ բրիտանացիների համար ավելի լավ կլինի առանց Եվրամիության: Սա չեմ ասում որպես խորհուրդ, ուղղակի ես այդպես եմ զգում»,- ասել է Թրամփը Fox News-ի հետ հարցազրույցի ժամանակ: Միլիարդատերը նաև հավելել է, որ բրիտանացիներն իրենք պետք է որոշում կայացնեն այդ հարցում:

Նույն շարքից