Քաղաքական Միջազգային 

Թուրքիան ու Իրանը թույլ չեն տա Իրաքում քրդական անկախ պետության ստեղծում. Թուրքիայի Գլխավոր շտաբի նախկին պետ

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ (2008-2010 թվականներ) Իլքեր Բաշբուղը հայտարարել է, թե միայն Թուրքիան ու Իրանը կարող են խոչընդոտել Իրաքի մասնատմանը:

Բաշբուղն այդ կերպ է պատասխանել Իրաքում քրդական անկախ պետության ստեղծման հնարավորության մասին հարցին: Բաշբուղն ընդգծել է, որ Թուրքիան ու Իրանը դեմ են արտահայտվում Իրաքի տարածքում քրդական անկախ պետության ստեղծմանը, և նման պայմաններում ԱՄՆ-ը հավանության չի արժանացնի Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավարության այն պլաններին, որոնք առնչվում են անկախության վերաբերյալ առաջիկայում հանրաքվեի անցկացմանը:

Բաշբուղը կարծիք է հայտնել, որ Թուրքիան ու Իրանը ամուր պահպանելու են իրենց այդ դիրքորոշումը՝ թույլ չտալու համար քրդական անկախ պետության ստեղծում: Նա ընդգծել է, որ քրդական անկախ պետության ստեղծումը կլինի պատմական սխալ: Բաշբուղը անհրաժեշտ է համարել մոտ ժամանակներս Մոսուլի ազատագրումը ԴԱԻՇ-ից, ինչը դրականորեն կազդի Իրաքի ապագայի վրա:

Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում Իլքեր Բաշբուղը հայտարարել էր, թե իր ամենամեծ երազանքը Թուրքիայի ու Ադրբեջանի միավորումն է:

Նույն շարքից