Երևանի քաղաքապետարանի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ մայրաքաղաքի վարչական շրջաններ-մասնավոր հատված համագործակցության արդյունքում լուսավորման և տեսահսկման սարքերով են կահավորվել Նոր Նորք վարչական շրջանի 3-րդ և 4-րդ զանգվածներում գտնվող ստորգետնյա երկու անցումները:
Գայի պողոտայի նախկինում անշուք գետնանցումները նաև ասֆալտապատվել են ու «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության «Անվտանգ և լուսավոր Երևան» նախագծի շրջանակում համալրվել են սենսորային լույսերով, որոնք միանում են անցորդների շարժին զուգահեռ: