Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Դավութօղլուի հեռանալուց հետո Թուրքիան դառնում է ավելի անկանխատեսելի. Թուրքագետ

analitik.am

Այսօր՝ մայիսի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը, խոսելով այն մասին, թե ինչպիսին է լինելու Թուրքիայի քաղաքականությունը վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հեռանալուց հետո, կարծիք հայտնեց, որ Անկարան կդառնա ավելի անկանխատեսելի:

Նրա խոսքերով, Դավութօղլուն բավական հավասարակշռված մարդ է, ինչը չի կարելի ասել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին, իսկ հիմա հենց Էրդողանը միայնակ է որոշելու Թուրքիայի ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին քաղաքականությունը. «Այդ անկանխատեսելիությունը բացասաբար է ազդելու հատկապես հարևանների, այդ թվում նաև Հայաստանի հետ հարաբերությունների վրա»:

Նույն շարքից