Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Իրանի ու Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառության ծավալը ավելացել է 15 տոկոսով:
Այդ մասին հայտնել է իրանի գյուղատնտեսության խարարությունը, նշելով որ Իրանից Ռուսաստան արտահանվող ապրանքների գումարային ցուցանիշը գերազանցել է 1 միլիարդ դոլարը:
Իրան ու Ռուսաստանը կնքել են մի շարք համաձայնություններ 2015թ.-ի իրանական ապրանքների ներկրման մասին: Հիմնականում Իրանից Ռուսաստան է ներկրվում ծովամթերք ու թռչնի ձու:
Նախատեսվում է ներկրել 12,5 միլիոն դոլարի ոստրե ու 25 միլիոն դոլարի ձկնամթերք, որն իրականացնելու են իրանական 19 ձեռնարկություններ:
Նախորդ տարում Իրանը Ռուսաստան է արտահանել 600 հզ դոլարի ապրանքատեսակ, իսկ Ռուսաստանն արտահանել է 1,2 միլիարդ դոլարի արտադրանք:
Այս տարի նախատեսվում է Իրանից արտահանումն ավելացնել շուրջ 800 հզ դոլարով:
Ներկայումս Իրանը Ռուսաստանի հետ բանակցություններ է վարում մաքստուրքերի նվազեցման ուղղությամբ, բացի այդ երկու կողմերը շահագրգռված են միմյանց միջեւ երկաթուղային կապ հաստատելու ծրագրերում: