Հասարակություն 

Կասկադի տարածքից մեկնարկեց «Միանում եմ պահանջին» ակցիայի մասնակիցների երթը

Գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու պահանջով այսօր՝ հունվարի 26-ին, Թամանյանի արձանի մոտից մեկնարկեց մի քանի տասնյակ քաղաքացիների պահանջի երթը դեպի Ազատության հրապարակ:

Պահանջի երթի մասնակիցներն իրենց հետ բերել են «Սուգը հավերժ է, եթե չկա պայքար», «Գյումրի, դու մենակ չես», «Մեր պահանջն արդար է» գրությամբ պաստառներ:

«Մենք ՀՀ իշխանություններից պահանջում ենք անհապաղ միջոցներ գործադրել Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության մեղադրյալին ՀՀ արդարադատությանը հանձնելու համար: ՌԴ իշխանությանը կոչ ենք անում իրականացնել ՀՀ-ի հետ կնքված միջազգային պայմանագրի նորմերը: Ցանկանում ենք, որ ժողովրդի մոտ եղած հիասթափությունը փոխվի, մարդիկ ոչ միայն սգան, այլեւ պայքարեն անարդարությունների դեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց երթի կազմակերպիչներից Նարեկ Այվազյանը:

 

«Միանում եմ պահանջին» նախաձեռանության երթի նախաձեռնության անդամ Գոռ Առաքելյանը քիչ առաջ ակցիայի մասնակիցներին կոչ արեց չգնալ սադրանքների և արհեստական լարվածության մթնոլորտ չստեղծել։ Իսկ ոստիկաններին կոչ արեց գործել միայն իրենց իրավասության պայմաններում և չմոռանալ, որ իրենք այստեղ են երթի բնականոն ընթացքը պահպանելու համար և ոչ թե երթը ցրելու:

 

Նույն շարքից