Հասարակություն 

Հանդիպում ՀՀ Ոստիկանությունում

Մայիսի 5-ին ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանն ընդունեց «Մայքրոսոֆթ» ընկերության կիբերանվտանգության հարցերով տարածաշրջանային տնօրեն Ռոբերտ Կոսլային և Մայքրոսոֆթի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լիանա Կորկոտյանին:

Ռոբերտ Կոսլան ներկայացրեց ՀՀ ոստիկանության հետ համագործակցության իր տեսլականը, մասնավորապես նշելով թվային տեխնոլոգիաների արդիականացման, գործընթացների ավտոմատացման, կիբերհանցավորության, ահաբեկչության դեմ պայքարը և այլ ոլորտներ: Ներկայացվեց նաև Government Security Program(GSP) ծրագիրը, որին ինտեգրվելը իրավապահ մարմիններին թույլ է տալիս օգտագործել կիբերհանցավորության դեմ պայքարի մի շարք նոր գործիքներ:

Վ.Եղիազարյանը, ընդգծելով համագործակցությունը սերտացնելու անհրաժեշտությունը, առաջարկեց երկուստեք միջոցներ ձեռնարկել համագործակցության ոլորտներն առավել հստակ և առարկայական դարձնելու նպատակով:

Նույն շարքից