Հայաստան Քաղաքական 

Ներկա փուլում շատ կարևոր է հրադադարի ռեժիմի պահպանումը. Ադրբեջանում ԱՄՆ դեսպան

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարևոր է համարում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղության մեծ համաձայնագրի վրա աշխատանքը:

«Ինչպես գիտեք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բանակցություններ են վարում կողմերի հետ, որպեսզի սկսվի խաղաղության մեծ համաձայնագրի վրա աշխատանքը:

Կարծում եմ, որ ներկա փուլում շատ կարևոր են հրադադարի ռեժիմի պահպանումը, այնպիսի քայլեր ձեռնարկելուց խուսափելը, որոնք կարող են էլ ավելի լարել իրավիճակը:

Իրավիճակը գտնվում է պետքարտուղար Ջոն Քերիի ուշադրության կենտրոնում: Միևնույն ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը առաջարկում է բոլոր ջանքերը գործադրել լարվածության նվազեցման և խաղաղ համաձայնագրին հասնելու համար:

Համարում եմ, որ բոլորը պետք է ջանքեր գործադրեն հենց այդ ուղղությամբ»,- ասել է նա:

Նույն շարքից