Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, վերջին երեք օրերի հրետակոծության հետեւանքով Դոնեցկում վիրավորվել է 15 խաղաղ բնակիչ, երեք մադ սպանվել է, որոնցից մեկը երեխա է:
Այդ մասին հայտնել են Դոնեցկի քաղաքապետարանից, նշելով որ հունվարի 26-ին ուկրաինական հրետանին մասսայական հրետակոծության են ենթարկել հանրապետության բնակավայրերը, ինչի արդյունքում միայն Դոնեցկում ավիրվել է շուրջ 18 բնակելի շինություն, վնասվել քաղաքի էլեկտրկայանները, ստորգետնյա գազամուղի վթարի պատճառով 4293 բնակիչ զրկվել է գազիֆիկացումից:
Աշխարհազորայինների տվյալներով վաղ առավոտյան Ուկրաինացի ուժայինները զենքի տարբեր զինատեսակներից վերսկսել են Դոնեցկի, Պեսկիի ու Ավդեեւկայի ռմբակոծությունները, իսկ Պեսկի բնակավայրում սկսվել է տանկային մարտեր