Ինչպես հաղորդում է vestifinance.ru լրատվական կայքը, Բրյուսելում Եվրամիության գյուղատնտեսության ու ձկնաարդյունաբերության նախարարությունների նախատեսվող համատեղ նիստում քննարկվելու է ռուսական էմբարգոյի հետեւանքով առաջացած վնասները:
Վերոհիշյալ նախարարությունները կներկայացնեն Ռուսաստանի կողմից մի շարք գյուղմթերքների նկատմամբ ներկրման արգելաքի հետեւանքով առաջացած վնասները:
Մթերային էմբարգոն Ռուսաստաը ԵՄ-ի նկատմամբ ընդունել է 2014թ-ի օգոստոսի 7-ին, այն տարածվում է մսամթերքի, կաթնամթերքի, ծովամթերքների, բանջարեղենի ու մրգերի նկատմամբ: Պատժամիջոցների մեջ են ներառված նաեւ ԱՄՆ-ը, Կանադան, Նորվեգիան ու Ավստրալիան:
ԵՄ-ը ստիպված է խնդրել Ռուսաստանին՝ վերացնել պատժամիջոցները մի շարք արտադրատեսակների՝ դելիկատեսների, մսամթերքի ու կաթնամթերքի նկատմամբ:
Այս մասին հայտնել է Ռուսաստանի գյուղնախարարությունը, նշելով ԵՄ-ի պարենային անվտանգության ու առողջապահության կոմիտեի նախագահ Լադիսլավ Միկոյի խնդրագիր-նամակի մասին:
Բացի այդ ԵՄ-ը առաջարկել է վերականգնել կարտոֆիլի արտահանումը՝ Եվրամիության գոտում գործող գների պայմանով: