Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

ԼՂ­-ի խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու համար Ադրբեջանը ուժեր ու միջոցներ չունի. OSTKRAFT

analitik.am

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ապրիլի սկզբին սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողություններում Ադրբեջանի կորուստները մինչ վերջերս գնահատվում էին մոտ 180­-200 զոհվածներ, այդ թվում` մոտ 30 հատուկ ջոկատայիններ, երկու ուղղաթիռ, երեք տանկ և երկու անօդաչու թռչող սարք: Սակայն OSTKRAFT վերլուծական կենտրոնի աղբյուրների կողմից բերվող փակ տվյալներով` Ադրբեջանի կորուստը կազմել է գրեթե 800 մարդ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-­ը, OSTKRAFT­-ը համոզմունք է հայտնում, որ հենց կորուստների այդ չափն է Ադրբեջանի ղեկավարությանը հարկադրել կանգնեցնել ագրեսիան և վերադառնալ բանակցությունների սեղան:

«Հաշվի առնելով այդ տվյալները` խորապես չհիմնավորված է երևում Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի այն հայտարարությունը, թե «Բաքուն պատրաստ է ԼՂ­-ի խնդիրը լուծել ռազմական ճանապարհով», քանի որ ԼՂ­-ի խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու համար Ադրբեջանը ո՛չ ուժեր, ո՛չ էլ միջոցներ ունի»,- ­նշում է վերլուծական կենտրոնը՝ ընդգծելով, որ միակ բանը, որ Թուրքիայի օգտին իր չմտածված գործողություններով հրահրել է Ադրբեջանը, դա Հայաստանի կողմից ԼՂ­ի հնարավոր ճանաչումն է:

Նշենք, որ Արցախի պաշտպանության բանակի տվյալներով՝ ապրիլի 1-5 Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների արդյունքում ադրբեջանական կորուստները կազմել են 2 ուղղաթիռ, 24 տանկ, 3 հետևակի մարտական մեքենա, 1 ինժեներական տեխնիկա, 8 անօդաչու սարք, 1 ՄՄ 21 ռեակտիվ հրետանու մարտական մեքենա: Մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 300 զոհ, մոտ 2000 վիրավոր:

Նույն շարքից