Ինչպես հաղորդում է vz.ru լրատվական կայքը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուկրաինական բանակը անվանել է ՆԱՏՕ-ի լեգեոն:
«Իրականում դա բանակ չէ, այլ օտարերկյա լեգեոն, այս դեպքում ՆԱՏՕ-ի արտասահմանյան լեգեոն, որն իր գործողություններում ազգային շահերից չի առաջնորդվում, այլ հետմուտ է պայքարել Ռուսաստանի աշխարհաքաղաքական նպատակների դեմ, որն ընդհանրապես չի համընկնում ուկրաինական ժողովրդի շահերի հետ»,- ասել է Պուտինը:
Ռուսաստանի նախագահը նշել է, որ իսկզբանե Կիեւի պաշտոնական իշխանությունները հրաժարվում են խնդրի կարգավորման խաղաղ ճանապարհից՝ իշխանությունը զավթելու նպատակով սկզբում օգտագործելով իրավապահներին, այնուհետեւ անվտանգության ուժերին, իսկ այժմ՝ բանակին:
«Մենք հաճախ ասում ենք ուկրաինական բանակ, սակայն իրականում այնտեղ մարտնչում են այսպես կոչված ազգայնական կամավորական գումարտակները»,- հիմնավորել է Պուտինը:
Իրանի ու Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմում է ավելի քան 1 միլիարդ դոլար