Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ և խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր՝ մայիսի 6-ին, հանդիպել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ և քննարկել նոր ընտրական օրենսգրքի մշակման և ընդհանրապես Հայաստանում ընտրական գործընթացների օրինականության ապահովման հետ կապված խնդիրները:
ՀԱԿ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է ընտրական գործընթացներում օրինականության վերահսկման արդյունավետ մեխանիզմների շուրջ իշխանությունների, ընդդիմության և քաղաքացիական հասարակության համաձայնության կայացման անհրաժեշտությունը:
Անդրադարձ է եղել նաև Ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղված դիվանագիտական գործընթացին: