Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Քրդական ինքնապաշտպանակն ուժերը հայտարարել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից Սիրիայի հյուսիսում գտնվող Քոբանի քաղաքի լիակատար ազատագրման մասին:
Ավելի վաղ հայռնի էր դարձել, որ երկուշաբթի օրը քուրդ գրոհայինները քաղաքի արեւելքում գնդակոծել են ծայրահեղականների դիրքերը եւ ազատագրել Քանյա-Քուրդան շրջանը: Լրատվամիջոցների տվյալներով՝ գործողության ընթացքում ավելի քան 30 զինյալ է ոչնչացվել: Ողջ մնացած իսլամիստները անհետացել են քաղաքի մոտակա գյուղերում: Անցած շաբաթ քաղաքի պաշտպաններին հաջողվել էր գրավել Միշթանուր բարձունքը, ազատագրել Բոթան թաղամասը եւ վերահսկողություն սահմանել քաղաքի գլխավոր մուտքերի՝ «Քոբանիի դարպասների» եւ «Հալեպի դարպասների» նկատմամբ: