Ինչպես տեղեկացնում է ANNA.NEWS գործակալությունը, Ուկրաինայի իշխանությունները չեն տիրապետում լիարժեք մոբիլիզացի իրականացնելու ռեսուրսներին, ուստի անհրաժեշտ է, որ ուկրաինական ժողովուրդը պայքարի անիմաստ զոհերը բացառելու համար:
Այդ մասին հայտնել է«RBK Ուկրաինա» կայքի գլխավոր գմբագիր Անտոն Պոդլուցկին, նշելով որ ուկրաինացիներն ու իրավապաշտպան կազմակերպությունները պետք է համախմբվեն մոբիլիզացիան դադարեցնելու համար, քանի որ այն իրականացվում է անօրինական ճանապարհով:
«Ուկրաինական իշխանությունները չունեն որոշակի քանակության միլիցիա, դատախազներ, չինովնիկներ, որոնք կարողանային զոռով տներից մարդկանց քշել ռազմաճակատ: Ես զարմանում եմ, թե ինչու են մեր իրավապաշտպան կազմակերպությունները դիտողի դերում ու մինչ այժմ գործ չեն հարուցում զորահավաքի անօրինականությունն ապացուցելու համար: Նախագահը ստորագրել է օրենք, բայց մի՞թե նա անգլական թագուհին է: Ուստի եթե Ուկրաինական ժողովրդի մոտ դեռ մնացել է սթափ մտածելու ունակություն, ապա զորակոչը չի կարող իրականացվել հաջողությամբ»,-ասել է նա:
Վերջում նա ավելացրել է, որ ճգնաժամը հաղթահարելու միակ միջոցը այն է, որ Ուկրաինան դառնա միասնական ֆեդերատիվ հանրապետություն: