Քաղաքական 

Պատրաստ գտնվելու դեպքում Բաքուն կարող Է հպրձակվել. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Չեմ կարծում, որ Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Դա փորձ Է՝ օգտագործել այս խաղաթուղթը՝ Ադրբեջանին նոր ագրեսիայից զերծ պահելու նպատակով, ինչը, սակայն, քիչ արդյունավետություն կունենա։ ՀՀ-ի կողմից Արցախի ճանաչումն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը դժվար թե այդքան «վախեցնում» Է ու ետ կպահի հարձակման նոր փորձերից։ Ընդհակառակը, պատրաստ գտնվելու դեպքում Բաքուն կարող Է հպրձակվել` ուշադրություն չդարձնելով՝ Հայաստանը ճանաչե՞լ Է Արցախը, թե՞ ոչ։ Մյուս կողմից, Արցախի ճանաչումը մեծ քաղաքական դիվիդենտներ դժվար թե բերի Հայաստանին, քանի որ դա որևէ անվտանգության հարց, գլոբալ առումով, չի լուծի։ Ուրիշ բան, եթե Արցախը, օրինակ, միացվի ՀՀ-ին։ Հավանաբար կստեղծվի շատ ավելի նոր իիավիճակ՝ ունենալով ազդեցություն նաև աշխարհաքաղաքական որոշ գործընթացների վրա, օրինակ Մոլդավայի՝ Ռումինիային միանալու հարցում, և այլն»,– «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել Մեծ Բրիտանիայի Լեսթերի համալսարանի հետախուզության, անվտանգության ու ռազմավարության բաժնի գիտաշխատող էդուարդ Աբրահամյանը՝ մեկնաբանելով ԼՂՀ անկախության ճանաչման օրինագծի վերաբերյալ Մոսկվայի բուռն արձագանքները»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից