«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի կենտրոնում շուտով հյուրանոցների հիթ-շքերթ է լինելու: Պուշկինի փողոցով քայլելիս՝ գրեթե յուրաքանչյուր խաչմերուկում ականատես ես լինում շինարարական եռուզեռի՝ նոր հյուրանոցներ են կառուցում: Առաջինն Աբովյան-Պուշկին խաչմերուկինն է, որը տարիներ շարունակ կիսակառույց էր, իսկ վերջին ամիսներին թափով շինարարություն է ընթանում, և անգամ 3-4 հարկ է ավելացվել շենքին: Ասում են՝ նոր սեփականատերը Սերգեյ Համբարձումյանն է:
Երկրորդը Տերյան 11 հասցեում՝ Աֆրիկյանների շենքի տեղում կառուցվող հյուրանոցն է: Եվ երրորդը Տերյան-Պուշկին խաչմերուկի հարակից տարածքում՝ ԱԻՆ-ի նախկին շենքի տեղում կառուցվող հյուրանոցն է, որը, ըստ որոշ տեղեկություններ, լինելու է 19 հարկանի: Թեև դեռ հարկայնությունը վերջնականապես որոշված չէ՝ ընթացքի մեջ է:
Հյուրանոցի սեփականատերը, մեր տեղեկություններով, ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանն է՝ Խուճուճ Էդոն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում